«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագիծ

kuklicristmasԴեկտեմբերի 12 – Թամար Հարությունյան, Մարինե Ոսկանյան և ընկերներ (տեխնոլոգիական, երաժշտական գործունեություն) հայրենագիտական քայլարշավի պատասխանատու՝ Մարինե Մխիթարյան

Ashtarak

Դեկտեմբերի 12-ին Քոլեջի 1-ին կուրսի մի խումբ ուսանողների և Արևելյան դպրոցի սովորողների հետ մեկնեցինք Աշտարակ՝ Հայորդանց տուն տեխնոլոգիական հերթական նախագիծ իրականացնելու նպատակով: Այնտեղ նրանց սաների հետ պատրաստեցինք ամանորի թեմայով նվերի տոպրակներ: Արևոտ այս երեքշաբթին կարծում եմ տպավորիչ էր սովորողների համար, Էլինա Սիմոնյանը ուղղորդում էր մեզ Աշտարակի պատմական վայրերով: Ժամը 16-30-ին Երևանում էինք:

Նախագծի մասնակիցներ՝ 

  • Անժելա Շամոյան
  • Միլենա Շամոյան
  • Գևանգիլյան Գոհար
  •  Սերգեյան Անուշիկ
  • Մարջանյան Միլենա

 

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է Աշտարակի Հայորդաց տանը Քոլեջի ուսանողների հետ պատրաստել ամանորյա աքսեսուարներ դիզայներական նոր լուծումներով ցուցադրելու, նվիրելու և վաճառելու նպատակով:    Տեխնոլոգիական նոր լուծումները ուսանողների մոտ կզարգացնի այլընտրանքային մտածողություն, ստեղծագործական միտք, նյութերի հետ աշխատելու կարողություն և հմտություն:

Անհրաժեշտ պարագաներ

Մետաղալար, մկրատ, թել, կտոր, սպունգ, ժապավեն, սոսինձ, մարկեր…

Նախագծի խնդիրներ

  •  ձևվածքների ստեղծում
  • տեխնոլոգիական կարողություններ
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • հաղորդակցվելու հմտություն, խմբային աշխատանք
  • ապրանքի ստեղծում

Արդյունքը՝ ցուցադրություն:

 

Создайте сайт или блог на WordPress.com

Вверх ↑