Նախագիծ — Ակումբ

Կրթահամալիրի Մայր դպրոցի Ակումբը կահավորեցինք պադոնների ձևափոխման արդյունքում ստանալով նորաոճ սեղան, աթոռ, պահարան, ծաղկանոց և ունեցանք պարանով լուծված լույսի աղբյուր: Աշխատանքները ձգվեցին համարյա մեկ ամիս, Ավագ և Միջին դպրոցների սովորողների  տեխնոլոգիայի դասաժամերին:Պադոնները ամրացնելուց հետո հարթեցվեց, լաքապատվեց:

refectori3 Իմ էսքիզում ներառված դետալներն ու աքսեսուարները իրականացվեցին  վարպետ Հրաչի օգնությամբ: Սովորողները աշխատում էին խմբերով, կառուցողական և ձևավորման հիմնական աշխատանքների լուծման հարցում անհրաժեշտ էր իմ ներկայությունն ու մասնակցությունը: Լուսավորության՝ ամբողջական Loft դիզայնի պահպանման հարցում միջամտեց էլեկտրիկ Կորյունը:

Продолжить чтение «Նախագիծ — Ակումբ»

Նախագծեր

 

Հոկտեմբերի 14` օրը  ուրբաթ: Մայր դպրոցում շարունակվում են նախագծային աշխատանքները — խոհանոցի պադոններով կահավորանք, Միջին դպրոցի աստիճանաճաղերի ավարտուն տեսքի հասցնել, տեխնոլոգիայի դասժամին սովորողները մասնակցեցին բակային՝ հողի փխրեցման աշխատանքներին…

Ուսումնական աշուն նախագծի շրջանակներում Միջին դպրոցի սովորողների հետ տեխնոլոգիայի դասաժամին իրականացնում ենք՝ աստիճանաճաղերի աշխատանքների ավարտ, նոր խոհանոցի կահավորում, մասնակցություն ցուցահանդեսի, ռելեֆային պատի աշխատանքների ժամանակավոր դադար, ներքին բակի ձևավորման աշխատանքներ:

 

Продолжить чтение «Նախագծեր»

Աշնանային տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 11-ին, Քոլեջի տեխնոլոգիայի  երկրորդ դասաժամին սովորողների հետ  կազմակերպեցինք պարտեզապուրակային տեխնոլոգիաների ուսուցում՝ միջավայրի բարեկարգում, մաքրում, տնկում, բացօթյա պարապմունք, ձևավորում…

Продолжить чтение «Աշնանային տեխնոլոգիաներ»

Տեխնոլոգիական հմտություններ

Այս անգամ ըտրել ենք քար և տուֆ: Սովորողները զգուշորեն կտրում են անհրաժեշտ կտորներ և Միջին դպրոցի պատին հավաքում են ռելեֆային տարբեր պատկերներ ու ամրացնում համապատասխան նյութի օգնությամբ:

Продолжить чтение «Տեխնոլոգիական հմտություններ»

Создайте сайт или блог на WordPress.com

Вверх ↑