Նախագիծ — Ակումբ

Կրթահամալիրի Մայր դպրոցի Ակումբը կահավորեցինք պադոնների ձևափոխման արդյունքում ստանալով նորաոճ սեղան, աթոռ, պահարան, ծաղկանոց և ունեցանք պարանով լուծված լույսի աղբյուր: Աշխատանքները ձգվեցին համարյա մեկ ամիս, Ավագ և Միջին դպրոցների սովորողների  տեխնոլոգիայի դասաժամերին:Պադոնները ամրացնելուց հետո հարթեցվեց, լաքապատվեց:

refectori3 Իմ էսքիզում ներառված դետալներն ու աքսեսուարները իրականացվեցին  վարպետ Հրաչի օգնությամբ: Սովորողները աշխատում էին խմբերով, կառուցողական և ձևավորման հիմնական աշխատանքների լուծման հարցում անհրաժեշտ էր իմ ներկայությունն ու մասնակցությունը: Լուսավորության՝ ամբողջական Loft դիզայնի պահպանման հարցում միջամտեց էլեկտրիկ Կորյունը:

Оставьте комментарий

Создайте сайт или блог на WordPress.com

Вверх ↑