Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստում

 

 

 

20161114_10595520161125_153702

Տիկնիկավարը հենց ձեռքը դրեց տիկնիկի մեջ ու բռնեց տիկնիկի թելերը, տիկնիկն արդեն կենդանի արարած է, թողեց թելերը՝ իր է, առարկա է։ Մեծ հրաշք է, երբ երեխան խաղում կամ շփվում է տիկնիկի հետ։ Երեխան հարցեր է առաջադրում, տալիս է տիկնիկին իբրև թե այդ հարցերը տիկնիկից է լսում ու ինքն էլ սկսում է պատասխանել իր տված հարցին։ Այսպիսով, տիկնիկի միջոցով շատ բարդ ու համակողմանի վերլուծություններ են տեղի ունենում երեխայի գիտակցության ու հոգեբանության մեջ։ Տիկնիկը երեխայի համար դառնում է կյանքի հետ շփվելու, շատ հարցերի պատասխանները այդ շփման միջոցով գտնելու միջոց։ 

 Խոսքերը՝ Երվանդ Մանարյանի

Նախագծային օրեր՝ հոկտեմբերի 31, նոյեմբերի 1-3-ը

Նախագիծ՝ ստեղծել ստվերային թատրոն

Նախագծի մասնակիցներ՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական  աշխատողներ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին սովորեցնել ստվերային տիկնիկների պատրաստման տեխնոլոգիան  և   ստեղծել տիկնիկային թատրոն: Այս աշխատանքը կօգնի վերապատրաստվողներին թատերական ներկայացումների միջոցով զարգացնել իրենց ստեղծագործական միտքը:  Նախագծի ընթացքում կմշակվի հեքիաթի սցենար,  կնտրվեն կերպարները և յուրաքանչյուրն  կստեղծի իր համապատասխան տիկնիկը  թատերական ներկայացման համար:

Անհրաժեշտ պարագաներ

Ստվարաթուղթ, փայտե չոփիկներ, թել, մարկեր…

Նախագծի խնդիրներ

  •  կերպարի ստեղծում
  • տեխնոլոգիական կարողություններ
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • հաղորդակցվելու հմտություն
  •  ամբողջական բեմականացում

Արդյունքը՝ տեսաֆիլմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: