Ընտրության խումբ

Հեռավար-առցանց ուսուցում

Մարտի 30-ից ապրիլի 14

Էլեն Գ.

 Տեսադաս

 Զատկի տոնը ընտանեկան ուրախ տոն է, հստակ ուտեստային տեսականին պահպանած,  ձվախաղերը: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը:

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն,  քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։ Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի հարությունը տոնում են որպես Զատիկ, որովհետև ըստ քրիստոնեական ուսմունքի Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն: Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։   Սկզբնական շրջանում այն եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր – ցերեկն իրարից զատելու իմաստով։

Կենաց ծառ, ասել է թե կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:

Տիեզերական ծառի` Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն : Այս ծիսական պարագաները ի սկզբանե ունեցել են Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք: Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել:

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է (Զատիկից մեկ շաբաթ առաջ): Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին:  Ծաղկազարդի օրը երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի: Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանվում էին ներկաներին: Այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան զորություն: Մարդիկ այդ ճյուղերը պահում էրն տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որ հիվանդությունները վերանան, և տարին առատ լինի բերք ու բարիքով:

20200406_165525

Մասնակիցներ՝

Գասպարյան Էդիտա 8-5դաս.

Գյուլումյան Էլեն     8-5դաս.

Տեր-Թորոսյան Գևորգ   8-1

Հարությունյան Լիլիթ  8-5

Բաբաջանյան Ռուզաննա  7-2դաս.

Ոսկանյան Մանյա 8-7դաս.

Խաչատրյան Հայկ 8-6դաս.

Ստեփանյան Գարեգին 8-1դաս.

Կարապետյան Էլեն 8-2դաս.

Նպատակը՝ սովորողներին մասնակից դարձնել արհեստ-արվեստի տարբեր տեխնոլոգիաներին, ծանոթացնել և տարածել ազգային տոները, ստեղծելու իրենց կիրառման համար անհրաժեշտ պարագաներ, զարդեր: Զարգացնել և կատարելագործել մտածողություն, հմտություն և ճաշակ:

Արդյունքների հրապարակում․

Պատրաստում, տեղադրում են սովորողներն իրենց բլոգներում, հղումը ուղարկում  դասավանդողին:

Оставьте комментарий

Создайте сайт или блог на WordPress.com

Вверх ↑