Ձոն ստուգատես

Տեխնոլոգիական հանրակրթության <<Ձոն>> ստուգատես 2023

Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8 դաս.-ի և Արևելյան դպրոցի 4-5-րդ դաս.-ի սովորողներ

Իրականացման միջավայր՝ տեխնոլոգիայի լաբորատորիա

 Յուրաքանչյուր ծես հրաշալի ստեղծագործական առիթ է փորձարկելու նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ նախագիծը իրականացնելու համար:Նախագծերը շարունական են, պարբերաբար հագեցված նոր նյութերով և լուծումներով:

Այս Ձոնի շրջանակներում սովորողները կփորձեն իրենց ստեղծագործական հնարավորությունները՝ փայտի և ապակու հարթության, ցեմենտի շաղախի և այլ ուղղություններով,տարատարիք զարգացումով:

Համագործակցում եմ՝ Արևելյան դպրոցի դասվանդողների հետ լաբորատորիայում ստեղծված ծիսական դիմակներով և տիկնիկներով:

Դիանա Գևորգյան և 5 տարեկանների , Գայանե Փարվանյանի սովորողների հետ պատրաստում ենք նախագծային թեմատիկ կերպարներ տարբեր նյութերից:

նպատակը՝

  • ստեղծագործական մտքի զարգացում
  • տեխնոլոգիական կարողությունների և հմտությունների ամրապնդում
  • նոր նյութի հետ աշխատելու հմտության ձեռքբերում
  • ժամանակի կառավարում
  • տարիների ձեռք բերած գիտելիքների փոխանցում


Խնդիրը՝

Արտադրությամբ ուսուցում՝

Տեխնոլոգիական արվեստանոց-արհեստանոցում ուսուցանվում է հնարավորինս բազմապրոֆիլ տեխնիկաներ՝ ինտերիեր-էքստերիերի,հեռանկար,ռելիեֆ,զարդանախշերի կառուցում: Հաջողված աշխատանքները ստանում են արտադրանքի տեսք՝ փաթեթավորվում. պատրաստվում է տուփ,շրջանակ,պիտակ, տաղավարում տեսանելի լինելու նպատակով:

Անհրաժեշտ նյութեր՝

ստվարաթուղթ,ապակի,ցեմենտ,սփռեյ,սոսինձ,մագնիս, ամրակ.,ակրիլ.թելեր..

Ընթացքը՝

էսքիզներ, նյութերի ընտրություն, կոմպոզիցիայի կառուցում, գունային լուծումներ

Արդյունքը՝

ցուցադրել, լուսաբանել, վաճառել, նվիրել:



Оставьте комментарий

Создайте сайт или блог на WordPress.com

Вверх ↑