Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

Ոսումնական նախագծերը կազմվում են՝ հիմք ընդունելով կրթահամալիրի օրացույցը,հեղինակային կրթական ծրագիրը, ինչպս նաև սովորողների առանձնահատկությունները։

21. Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, դպրոցի կաբինետներում, արտագնա։

Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները կազմակերպվում են օդափոխված,մաքուր,հնարավորինս համապատասխան կահավորված լաբորատորիայում։Ցանկալի է,որ ժամանակի ընթացքում այն ավելի հարմարավետ և խնամված տեսք ունենա։

25. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։

Սովորողների համար իրենց ստեղծագործությունների ցուցադրությունները շատ ոգևորիչ են,նպաստում են նոր երևակայական նկարների,կոմպոզիցիաների ստեղծմանը։

Оставьте комментарий

Создайте сайт или блог на WordPress.com

Вверх ↑